Հենրիխ Մխիթարյանն ու Ժերոմ Բոատենգը կարող են դառնալ թիմակիցներ
Ինչպես նշում են իտալական սպորտային պարբերականները՝ Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ ժերոմ բոատենգը կարող է տեղափոխվել «Ռոմա»։
Բոատենգի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինյոն։ Նշվում է, որ Բոատենգը Հռոմ կարող է ժամանել ազատ գործակալի կարգավիճակով, ով արդեն իսկ երեկ հայտարարել է, որ կհեռանա գերմանական ակումբից։
Բոատենգի և հռոմեական ակումբի միջև բանակցություններից այլ մանրամասներ հայտնի չեն։