«Չելսին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակուին
Անգլիական «Չելսին» հետաքրքրված է իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ բելգիացուն անձամբ ցանկանում է գնել Ռոման Աբրամովիչը։
Ընդգծենք, որ Լուկակույի տեղափոխությունը Լոնդոն ավելի հավանական է դառնում այն բանից հետո, երբ թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում հետ Լուկակուն ուներ մտերիմ հարաբերություններ։