«Բարսելոնա» տեղափոխության դեպքում Ջանլուիջջի Դոննարուման կլինի թիմի պահեստային դարպասապահը
«Բարսելոնա»-ն շարունակում է բանակցությունները գործակալ Մինո Ռայոլայի հետ իր հաճախորդի՝ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումայի տեղափոխության շուրջ:
«Բլաուգրանա»-ի ղեկավարությունը շուտով կորոշի` ստորագրե՞լ «Միլանից» հեռացող ֆուտբոլիստին, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ, 22-ամյա իտալացու հավանական ժամանումը չի ազդի կատալոնացիների ներկայիս դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի կարգավիճակի վրա.
Գերմանացին կմնա առաջին համարը, նա համարվում է անձեռնմխելի խաղացող։
Ընդգծենք, որ Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուս»-ը, «Չելսի»-ն։