Հայ ժողովուրդն ապրում է ոչ թե աշխատավարձով, այլ տրանսֆերտների հաշվին. տնտեսագետ
«Հայաստանում գործազրկության մակարդակը 18-19 տոկոս է, որը սարսափելի մեծ թիվ է: Նորմալ տնտեսությունների համար գործազրկության մակարդակը կազմում է 5-6 տոկոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաղորդեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա, 2015թ-ին բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված որևէ ծրագիր չի իրականացվել, իսկ հայ ժողովուրդն ապրում է ոչ թե աշխատավարձով, այլ արտերկրից ուղարկվող տրանսֆերտների հաշվին, միաժամանակ հիշեցնելով, որ վերջին տարիներին նկատվում է տրանսֆերտների ծավալի նվազում:
Տնտեսագետը խոսեց նաև տնտեսական աճից: Շեշտեց, որ ոչ թե 2.2 տոկոս տնտեսական աճ պետք է ունենայինք, այլ՝ 7 տոկոս: Իսկ նման ցածր տնտեսական աճը պայմանավորեց գործազրկությամբ, արտագաղթով և այլ գործոններով: