Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը կամ «Տոտենհեմը»
Ինչպես արդեն երեկ հայտնի դարձավ, Զինեդին Զիդանը հեռացավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ըստ The Telegraph-ի ՝ ֆրանսիացին Եվրոպայի առաջնությունից հետո կսպասի Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորությանը:
Ներկայումս թիմը մարզում է Դիդյե Դեշամը: Նշվում է, որ «Տոտենհեմը» ևս կփորձի կապվել Զիդանի կամ նրա շրջապատի հետ` պարզելու, թե ինչ ծրագրեր ունի մարզիչը, և արդյոք նա պատրաստ է աշխատել լոնդոնյան ակումբում:
Բայց Անտոնիո Կոնտեի հրավերը «Տոտենհեմ» համարվում է ավելի իրատեսական տարբերակ: Հաղորդվում էր, որ իտալացուն առաջարկվում է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։