Պաշտոնական․ Սիմոնե Ինձագին հեռացավ «Լացիոյից»․ նա հավանաբար կգլխավորի «Յուվենտուսը»
«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն մեկնաբանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի որոշումը ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին:
«Ես հիասթափված էի: Նա մտափոխվեց մի գիշերում: Պայմանագիրը պատրաստ էր, ես նույնիսկ այն ստորագրեցի: Նրան մնում էր կապվել քարտուղարի հետ և ստորագրել փաստաթուղթը: Բայց նա որոշեց չանել: Նա ասաց ինձ, որ քնել է այս մտքով և փոխել է միտքը: Յոթ ժամ միասին անցկացրինք, պայմանավորվեցինք, ձեռք սեղմեցինք: Բայց հաջորդ առավոտ նա զանգեց, մենք հանդիպեցինք: Նա ասաց, որ այլևս խթաններ չունի, այլեւս չի կարողանա պատշաճ կերպով ղեկավարել թիմը: Երբ ինչ-որ մեկը սա ասում է քեզ, մտածում ես շարունակե՞լ աշխատել այս անձի հետ: Իհարկե, եթե ես այս գիշեր լսած լինեի սա, ես պայմանագիր չէի պատրաստի»,-ասել է Լոտիտոն:
Ընդգծենք, որ ամենայն հավանականությամբ Սիմոնե Ինձագին կգլխավորի «Ինտերը»։