«Ի՞նչ է, ուզում եք ճժերիս հացից կտրե՞մ…». ձկնավաճառ. (տեսանյութ)
Նոյեմբերի 20-ից ժամանակավորապես արգելվել է Սևանա լճում ձկների որսը:
Այս միջոցառումները կատարվում են իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով:
Ընդ որում՝ ՀՀ բնապահպանության նախարարի «Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանով արգելվում է ձկնորսություն իրականացնել ոչ միայն Սեւանա լճում, այլև այնտեղ թափվող գետերում:
Հարկ է նկատել, որ նախատեսված միջոցառումների համաձայն կանխարգելվել է «սիգ» ձկնատեսակի վաճառքը մայրաքաղաքի և մարզերի շուկաներում: Ընդ որում, համապատասխան հանձնարարականով նախատեսվում էր ուժեղացնել վերահսկողությունը: Սակայն այսօր շենքերի բակերում, մայթերում ու նույնիսկ հենց մամուլի «քթի տակ» (մամուլի տան դիմաց) սիգ ձկնատեսակով բեռնավորված մեքենաներով մարդիկ ձուկ են վաճառում:
newspress.am-ի ճշտող հարցին, թե որտեղից են բերել ձուկը, վաճառողները հստակ չպատասխանեցին: Ավելին՝ արագ նստեցին մեքենան ու հեռացան:
Միայն նրանցից մեկը հասցրեց ասել. «քուր ջան, ի՞նչ է, ուզում եք ճժերիս հացից կտրե՞մ…»
Մանրամասները՝ տեսանյութում