BBC-ի հաղորդավարուհին «AstraZeneca»-ով պատվաստվելուց մեկ շաբաթ անց մահացել է
BBC-ի ռադիոհաղորդավարուհի Լիզա Շոուն մահացել է 44 տարեկան հասակում՝ «AstraZeneca» պատվաստանյութն ընդունելուց հետո։ Այս մասին գրում է Independent-ը` հղում կատարելով հանգուցյալի հարազատներին:
Լրագրողը մահացել է թրոմբոզից՝ մայիսի 21-ին: Ըստ նրա հարազատների, պատվաստումից մեկ շաբաթ անց նա սկսել է ծանր գլխացավեր ունենալ:
BBC-ն հաստատել է, որ հետաքննություն է սկսել՝ կապված Լիզա Շոուի մահվան հետ:
Կնոջ մահվան հավանական պատճառներից մեկը «AstraZeneca»-ի պատվաստումից հետո առաջացած բարդություններն են: