Այս պահին իրավիճակը նորմալ է. գերիների մասին ես ավելի շատ եմ մտածում. Արման Սարգսյան (տեսանյութ)
Պետք չի, որ դուք տեսնեք, թե ինչ է անում ՊՆ-ն՝ հարցի լուծման համար. ամեն ինչ իրականացվում է, որպեսզի սադրանքներ չլինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Նա նկատեց, որ իրավիճակի շտկման համար արվում են բոլոր քայլերը: Լրագրողների դիտարկմանը, թե շտկվելու փոխարեն մենք նոր գերիներ ունենք ադրբեջանցիների մոտ, նախարարը նկատեց. «Հավատացեք, որ ես ավելի շատ եմ մտածում նրանց մասին, քան դուք»:
Նա նկատեց, որ իրավիճակն այս պահին նորմալ է:
Հարցին, թե նորմա՞լ եք համարում, որ այս պահին գերիներ կան, փոխնախարարը արձագանքեց. «դուք հիմա մանիպուլյացնում եք հարցը. ես երկվա համեմատ եմ իրավիճակը նորմալ գնահատում»:
Հարկ է նկատել, որ դեռ երեկ գերիներ չկար հայկական կողմից, իսկ այսօր արդեն ադրբեջանական կողմում 6 հայ զինվորականներ են գերության մեջ գտնվում:
Մանրամասները՝ տեսանյութում