Ժերոմ Բոատենգը դեռևս չի ցանկանում տեղափոխվել MLS
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը, ով ամռանը կլքի մյունխենայն թիմը, ցանկանում է մնալ Եվրոպայում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Բոատենգի ծառայություններով հետաքրքրված են MLS-ում, սակայն գերմանացի պաշտպանը ցանկանում է մնալ Եվրոպայում, որպեսզի լավ մարզավիճակ հավաքելով միանա Գերմանիայի ազգային հավաքականին։
Ընդգծենք, որ Բոատենգը ընդգրկված չէ EURO-2020-ի Գերմանիայի հավաքականի հայտացուցակում։