Պաոլո Դիբալան ցանկանում է մրցելույթները շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»
Ինչպես արդեն հաղորդել ենք, Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է գնել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաոլո Դիբալային։
Goal.com-ը նշում է, որ Դիբալան իր հերթին համաձայնություն է հայտնել տեղափոխվելու Մադրիդ։ Իսպանական գրանդը ամեն կերպ ցանկանում է գնել Դիբալային, ով խաղաժամանակ չի ստանում թուրինյան ակումբում։
Ընդգծենք, որ ավելի վաղ իտալացիները առաջարկել են Դիբալա-Կորեա փոխանակում, սակայն մադրիդյան ակումբը չի համաձայնվել։