Մաուրո Իկարդիի ծառայություններով հետաքրքրված են միանգամից 3 իտալական գրանդ ակումբներ
«ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով հետաքրքրված են իտալական 3 գրանդ ակումբներ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Իկարդիին ցանկանում են գնել «Միլանը», «Ռոման» և «Յուվենտուսը»։ Արգենտինացու տրանսվերը գնահատվում է մոտ 45 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ փարիզյան թիմի կազմում Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Իկարդին խաղադաշտ է դուրս եկել միայն 20 անգամ։