Էդեն Ազարին ցանկանում են գնել անգլիական 3 գրանդ ակումբներ
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 50 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել թիմի բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Ֆուտբոլիստին ցանկանում է իր թիմ վերադարձնել «Չելսին», որտեղից 2019 թվականին Ազարը տեղափոխվեց Մադրիդ։ Ազարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։
Ընդգծենք, որ Մադրիդ գալով Ազարը գրեթե խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ տառապում է վնասվածքներով։