«Որևէ մեկի մտքով չանցնի, թե կառավարությունը մութ գործարքի մեջ է». «Աստված տա...». «Ո՞նց Աստված տա». կութեցու և Նիկոլի զրույցից (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում հանդիպել է բնակիչներին ու զինվորկանների: Նա նկատեց, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ շանս ունի մեզ իրար դեմ հանելու՝ ոգևորվում է:
Նա նկատեց, որ անկախ ներքին տարաձայնությունների՝ պետք է բոլորը համախմբվեն:
«Մենք բոլորս մի ընտանիք ենք ու մի օջախ, որևէ սասանում պետք է չլինի: Պետք է չկորցնենք մեր սթափությունն ու հավասարակշռությունը: Եթե կորցնենք՝ չենք կարող ճիշտ կողմոնորշվել: Տեղեկատվությունների մեջ պետք է թացը չորից տարբերենք: Ես բոլորիդ աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե կառավարությունը ստվերային մութ գործարքների մեջ է՝ հակառակը...»,-նրա այս խոսքը ընդհատեց կութեցիներից մեկը, բարձրաձայնելով՝ «Աստված տա...»:
Ինչին արձագանքելով՝ Փաշինյանը նկատեց. «ո՞նց Աստված տա. ես ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով՝ ասում եմ դա»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ չպետք է կորցնել հաստատակամությունը: