Էրդողանն ու Ալիևը հունիսի 16-ին միասին կայցելեն Շուշի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը սպասվում է, որ նա կայցելի Շուշի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ «Ռեպորտ» ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, հայտնել էր, որ Էրդողանի այցը Բաքու նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում:
Նշվում է, որ Էրդողանն ու Ալիևը միասին են այցելելու Շուշի: