Բերդի քաղաքապետը հերքում է հայ-ադբերջանական սահմանին կրակոցների մասին լուրերը
երդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հերքում է հայ-ադբերջանական սահմանին կրակոցների մասին լուրերը։
«Կրակոցներ այս պահին չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, որ խոշորացված Բերդի որևէ համայնքում կրակոց չկա։
Նշենք, որ քիչ առաջ տելագրամի հայտնի wargonzo ալիքը, վկայակոչելով Բերդում իր աղբյուրները, գրել է, որ սահմանին կրակոցներ են,որոնց ձայնը լսվում է Կարմիրաղբյուր գյուղում։
«Իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղ լարված է»,-գրել է աղբյուրը։