Պաշտոնական․ Ջենարո Գատուզոն նշանակվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ
Իտալական «Ֆիորենտինան» իր պաշտոնական կայքէջում հայտնել է, որ թիմի նոր մարզիչը իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն է։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Իտալացի մասնագետը օրեր առաջ է լքել «Նապոլին»։ Գատուզոյի առաջին պրոֆեսիոնալ թիմը եղել է «Միլանը»։
Ընդգծենք, որ Գատուզոյի գլխավորած «Նապոլին» մրցաշրջանի արդյունքներով գրավեց 5-րդ հորիզոնականը։ 43-ամյա մասնագետի պայմանագրից այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։