Մեծ Բրիտանիան և Ուկրաինան Սև ծովում համատեղ զորավարժություն են անցկացրել
Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել Սև ծովում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
«Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի Թագավորության ռազմածովային ուժերի համատեղ մարտավարական խումբը ծովում անցկացրել է PASSEX տիպի դասընթաց: Դասընթցի նպատակն էր պահպանել անվտանգության ապահովում Սևծովյան տարածաշրջանում, բարելավել երկու երկրների նավերի անձնակազմի ուսուցումն ու համատեղելիությունը: Զորավարժությանը ռազմածովային մարտական ստորաբաժանումներից զատ ներգրավված էր նաև ազգային նավատորմի ծովային ավիացիոն բրիգադի Մի -14 ուղղաթիռները, որոնք ևս վարժություններ էին իրականացրել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծենք, որ ամբողջ տարվա ընթացքում Ուկրաինան իր երկրի տարածքում իրականացնելու է 7 զորավարժություն: