«Միլանի» գլխավոր մարզիչը կարող է պաշտոնանկ արվել
Ինչպես հայտնում է Football Italia-ն, «ռոսոներիի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին սերբ մասնագետի առջև խնդիր է դրել հաղթել 2015 թվականի վերջին 2 խաղերը, որոնցում «Միլանը» մրցելու է «Սամպդորիայի» և «Ֆրոզինոնեի» հետ:
Միխայլովիչի փոխարինողների թվում նշվում են մի շարք անուններ:
Ի սկզբանե Միխայլովիչի առջև խնդիր էր դրվել վերջին 4 խաղում 12 միավոր վաստակել, սակայն «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Կարպիի» ու «Վերոնայի» հետ: