Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է. ԿԳՄՍՆ

Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Արտոնություններ

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները՝

ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի,

անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս,

բանակից զորացրվածների համար տվյալ մասնագիտությունից անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման հավելվածի 91-րդ կետով սահմանված՝ բանակից զորացրվածների արտոնությունից: Ըստ այդմ` մինչև հուլիսի 31-ը զորացրվողները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով, ինչպես նաև իրավունք ունի դիմել ընդունելության քննություններին մասնակցելու համար:

Տեղեկանք զորամասից

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ իրենց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Զինծառայողը կամ զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված լիազորված անձն առցանց եղանակով հայտագրվում է dimord.am կայքում՝ նշելով արտոնության տեսակը, իսկ տեղեկանքը ուղարկում է բուհի ընդունող հանձնաժողովին:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը կամ լիազորված անձը լիազորագրում նշում է բուհը, ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը: Զորակոչվելուց առաջ քննություն հանձնած և համապատասխան վկայագիր ունեցող զինծառայողը լիազորագրում նշում է մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկաները, գնահատականները և մասնագիտությունը:

Լիազորված անձի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցներում կապահովվի անհրաժեշտ օժանդակություն` ընդունելության դիմում-հայտերի լրացման հարցում, ինչպես նաև կտրամադրվի ԳԹԿ անձնական համար (անձնական համար տրամադրող դպրոցների ցանկը՝ հետևյալ հղմամբ):

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները dimord.am կայքում գրանցվելու համար ներկայացնում են՝

զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը (կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը), տեղեկանքը ստորագրում և կնիքում է զորամասի հրամանտարը,

զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ անձնական համար ստանալու և այդ անձնական համարով dimord.am կայքում գրանցվելու համար (կից ներկայացվում է լիազորագրի նմուշը):

dimord.am կայքում ներբեռնում են` 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկար, վճարման կտրոնի փոխարեն` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը:

Ովքեր կարող են դիմել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 14 կետի` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, բացի զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներից, դիմում-հայտ են ներկայացնում նաև ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները: