Ջանլուիջջի Բուֆֆոնը կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ ունի
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում:
Դարպասապահի գործակալը իր հաճախորդի ծառայությունները առաջարկել է «Բենֆիկային»։ Իտալացին կցանկանար թոշակի անցնել Պորտուգալիայում, Իսպանիայում կամ Հունաստանում:
Ըստ A Bola- ի, 43-ամյա դարպասապահը բացի «Բենֆիկայից» հետաքրքրված է նաև «Սեւիլիա» կամ «Օլիմպիակոս» տեղափոխվելու տարբերակով։
Ընդգծենք, որ ավելի վաղ իտալական սպորտային մամուլը Բուֆֆոնին կապում էր «Ռոմայի» հետ։