Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է գնել Պաոլո Դիբալային
«Ատլետիկոն» բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի հարցով:Թուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացուն նրա բարձր աշխատավարձի պատճառով, որը կազմում է տարեկան յոթ միլիոն եվրո:
Թուրինյան թիմի ղեկավարությունը ցանկանում է 27-ամյա հարձակվողին փոխանակել կիսապաշտպան Անխել Կորեայի հետ, բայց մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեմ է նման գործարքին:
Դիբալային Ալվարո Մորատայի հետ փոխանակելու տարբերակը չի քննարկվում: Իսպանացին վարձավճարով հանդես է գալիս «Յուվեում» և, հավանաբար, կմնա հաջորդ մրցաշրջանում, սակայն «Ատլետիկոն» չի ցանկանում խառնել երկու գործարքները: