Անտոնիո Կոնտեն առաջիկա ժամերին կարող է հեռանալ «Ինտերից»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ ակումբից` ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: Կոնտեն դժգոհ է «Ներաձուրրիի» ղեկավարների ֆինանսավորումը կրճատելու ծրագրերից:
Միլանյան թիմի ղեկավարը մտադիր է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 90 միլիոն եվրո գումար։ Կոնտեի հեռացումը կարող է տեղի ունենալ առաջկա 48 ժամվա ընթացքում։
Եթե իսկապես խոսքը պաշտոնանկության մասին է, ապա «Ինտերում» Կոնտեին կարող են փոխարինել Մասիմիլիանո Ալեգրին, Սինիշա Միխայլովիչը, Պաուլո Ֆոնսեկան կամ Մաուրիցիո Սարին: