Լուկաշենկոն խոստացել է կոշտ պատասխանել իր երկրի դեմ ցանկացած պատժամիջոցի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է Արևմուտքին, որ հանրապետությունը կոշտ կարձագանքի ցանկացած տիպի պատժամիջոցների, հարձակումների և սադրանքների: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Միևնույն ժամանակ նախագահը հորդորել է իրեն չփորձել մտափոխել երկրում իրականացվող բարեփոխումների դիմաց Արևմուտքի առաջարկած երեք միլիարդ դոլարով:
«Այս երեք միլիարդը տաս տարի շարունակ ինչ-որ դարակում դրված փոշու տակ է մնացել։ Դա բոլորը մեզ խոստանում են: Դա ատոմակայանի արժեքի միայն մեկ երրորդն է: Դրա դիմաց նրանք պահանջում են բելառուսական տնտեսության ոչնչացում: Դուք գիտեք բարեփոխումների էությունը»։