Իրանում խոզագրիպը սեզոնային է. Առողջապահության նախարարություն
Իրանում խոզագրիպը գնահատում են սեզոնային
Վերջին օրերին Իրանում A/H1N1 կամ խոզագրիպից վարակման և մահացության դեպքեր են արձանագրվել:
Նշվում է, որ Իրանում A/H1N1 վարակից մահացել է ավելի քան 58 մարդ, վարակվածների թիվը ներկայումս հասնում է 2662-ի:
ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով դիմել էր Իրանի համապատասխան կառույցներին՝ երկրում խոզագրիպի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
Newspress.am-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ Իրանից պատասխան են ստացել, որտեղ ասվում է, որ «ներկայիս իրավիճակը համարվում է սեզոնային և խնդրել են դեպքերը դիտարկել սեզոնային գրիպին բնորոշ համատեքստում»:
Նշենք, որ A/H1N1 -ի բացիլը մեռնում է ցածր ջերմաստիճանում և խոնավ պայմաններում: Խոզագրիպից պաշտպանվելու համար օգտագործվում են մեկանգամյա օգտագործման դիմակներ: