Աղդամ այցելած ադրբեջանցի ընտանիքի անդամները պայթել են ականի վրա․ նրանց օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է
Ադրբեջանի կողմից գրավված Աղդամ այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ևս մեկ ադրբեջանցի, որը փորձել է օգնել նրանց, ևս պայթել է ականի վրա։
Trend-ի հետ զրույցում վիրավորներից մեկը նշել է, որ ամենուր ականներ։ Նա կոչ է արել զգուշություն ցուցաբերել։