ՔՊ ցուցակը՝ Սոֆյա Հովսեփյանի մեկնաբանմամբ. թուրքերի հետ առևտրական լայն կապերի վարպետ Խաչատուր Սուքիասյան, թրքասեր Մարիա Կարապետյան, ընտրակեղծարար Գուրգեն Արսենյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և այժմ որպես անկախ պատգամավոր գործող Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի որոշ անդամների գործունեությանը:
Նա մասնավորապես գրել է.
«ՔՊ ցուցակ .
5 . Խաչատուր Սուքիասյան (թուրքերի հետ առևտրական լայն կապերի վարպետ, համատեղ լիքը բիզնեսների ներդրման սպասեք):
12. Մարիա Կարապետյան (ինչքան սրբապիղծ կոնվենցիաներ կան դրանք էլ կվավերարցվեն և թրքասեր մի մարդ):
14. Գուրգեն Արսենյան (ընտրակեղծարարության հիմնադիր)
Մնացածը բարի վայելում...»,- գրել է անկախ պատգամավորը: