Շոյգուն և Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշված է հայտարարությունում։