Ես ուրախ կլինեի, եթե նա մնար. Սուարեսը խոսել է Մեսսիի մասին
Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է արգենտինացի հարձակվող և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը: Չնայած կատալոնական թիմը հարձակվողին նոր պայմանագիր չի առաջարկել, հաղորդվում է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են անցկացվել արդեն հուլիսին՝ «Copa America»-ի ավարտից հետո:
«Որպես նրա ընկեր և ֆուտբոլասեր, ես ուրախ կլինեի, ոգևորված, եթե նա մնար: Սա այն է, ինչ ես խորհուրդ կտայի նրան: Նա ինձ դեռ ոչինչ չի ասել: Մենք պետք է օր առաջ ընթրեինք»,-ասել է Սուարեսը: Ընդգծենք, որ Մեսսիի ապագայի հարցը մնում է անորոշ: