ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Վերին Շորժայում զինծառայողի զոհվելու մասին լուրը․ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել
Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների էլ, երկու կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը: