Էջմիածնի մշակութային տանը հայտնաբերվել է ոստիկանության սերժանտի դի
Այսօր 14։30-ի սահմաններում Էջմիածնի մշակութային տանը հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, ով ոստիկանության սերժանտ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ քննություն է իրականացվում, դեպքի հանգամանքները պարզվում են։
Ըստ նախնական վարկածի՝ տղամարդն իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել։