Ուկրաինան դադարեցնում է թռիչքները Բելառուսի հետ
Վաղվանից Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ օդային երթևեկությունը և նրա ավիաընկերություններին ու ինքնաթիռներին արգելվում է թռչել հարևան պետության օդային տարածքով: Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Այս որոշման մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի իր ալիքում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ խորհրդակցություն է անցկացրել վերլուծելու համար մայիսի 23-ին Մինսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ուղեւորատար ինքնաթիռի շուրջ իրադարձությունները:
Հանդիպման արդյունքում նա կառավարությանը հանձնարարել է որոշում մշակել Բելառուսի հետ ուղիղ չվերթների դադարեցման և ուկրաինական փոխադրողներին հանրապետության վրայով թռիչքների արգելքի մասին: