«Յուվենտուսի» պաշտպան Մատտիաս Դե Լիխտը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատտիաս Դե Լիխտը կարող է լքել իտալական ակումբը այս ամռանը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշում է, որ հոլանդացի պաշտպանը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», որտեղ հանդես է գալիս իր հայրենակից Ֆրենկի դե Յոնգը։
Ընդգծենք, որ դեռևս հստակ տեղեկություններ չկան պաշտպանի հավանական տեղափոխության մասին։ Նշվում է միայն, որ Դե Յոնգը ցանկանում է հանդես գալ կատալոնական ակումբում