Պաշտոնական․ Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից։ Նշվում է, որ Մոդրիչը ակումբում կմնա ևս 1 մրցաշրջան։
Հանուն ակումբի Մոդրիչը համաձայնվել է նաև աշխատավարձի նվազեցման։ Խորվաթ ֆուտբոլիստը Մադրիդում է 2013 թվականից։
Ընդգծենք, որ Մոդրիչի ծառայույթուններով հետաքրքրված էր իտալական «Միլանը»։