«Միլանը» վաճառքի կհանի Ալեսիո Ռոմանյոլիին․ Նիկոլո Սկիրա
Իտալական «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կլքի ակումբը այս ամռանը։ Այս մասին հայտնել է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Իտալացի պաշտպանը կորցրել է իր տեղը հիմնական կազմում այն բանից հետո, երբ թիմը վարձակալեց «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիին։ Նվում է նաև, որ Ռոմանյոլին չի մտնում Ստեֆանո Պիոլիի ծրագրերում։
Ռոմանյոլիի տրանսվերը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։