Ջանլուիջջի Դոննարուման կտեղափոխվի «Յուվենտուս»․ Նիկոլո Սկիրա
Իտալական «Միլանի» 22-ամյա դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հաղորդել է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Դոննարուման պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ։ Թուրինյան ակումբը Դոննարումային առաջարկում է 5 տարվա պայմանագիր և տարեկան պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Դոննարուման 15 հանդիպման ժամանակ անառիկ է պահել սեփական դարպասը։