Ֆրանսիական «Լիլի» դարպասապահ Մայք Մենյան բուժզննում է անցնում «Միլանում»
Ֆրանսիական «Լիլի» դարպասապահ Մայք Մենյան նոր ակումբ ունի։ Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Դարպասապահն արդեն իսկ ժամանել է «Միլան»՝ բուժզննում անցնելու համար։ Թիմը դարպասապահի համար կվճարի 15 միլիոն եվրո գումար։ Թիմն այս քայլին դիմել է, քանի որ Դոննարուման ամենայն հավանականությամբ կլքի ակումբը։
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Մենյան 21 հանդիպում անառիկ է պահել սեփական դարպասը։