Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով զոհեր թիվը հասել է 32-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Նիրագոնգո հրաբխի ժայթքումից զոհվածների թիվն ավելացել է` հասնելով 32-ի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ իշխանությունները հաղորդել էին 15 մարդու մահվան մասին:
Հրաբուխը ժայթքել է շաբաթ օրը, որի մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։