Երևանում ավտովթարից տուժել է 3 կին. նրանց տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Առավոտյան ժամը 07։50-ի սահմաններում Քանաքեռում՝ Թբիլիսյան խճուղու վրա բախվել են Opel և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է NEWSPRESS.am-ի թղթակիցը:
Վթարի հետևանքով տուժել է 3 կին: Նրանք մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ նախնական տվյալների՝ նրանք աշխատանքի են շտապելիս եղել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ և Շտապօգնության 3 մեքենա:
Տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն:
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ





