Գազային թունավորում Չինաստանի գործարաններից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի սննդամթերքի գործարանում գազից թունավորում է տեղի ունեցել, որի արդյունքում հինգ մարդ մահացել է, և երկուսը անգիտակից վիճակում հոսպիտալացվել են: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին, երբ արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդագրություն են ստացել Furun Sunlei սննդի գործարանում տեղի ունեցած միջադեպի մասին: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են ութ մարդու, յոթը ՝ անգիտակից վիճակում, մեկ մարդ եղել է գիտակցության մեջ, նրան անմիջապես ուղարկել են հիվանդանոց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Դեպքի հետևանքով կա 5 զոհ: Հետաքննությունը պարզում է դեպքի բոլոր մանրամասները: