Ճամբարային հավաքներ «Բաղրամյան» զորավարժարանում
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են ճամբարային հավաքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ—ից։
Հավաքների շրջանակում կազմակերպվող տեսական և գործնական պարապմունքները միտված են զինծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը, արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողությունների վարման հմտությունների կատարելագործմանը։