Սերխիո Ռամոսը չի ընդգրկվել «EURO-2020»-ի Իսպանիայի առաջնության հայտացուցակում
Իսպանիայի ազգային հավաքականը հրապարակել է «EURO-2020»-ի հայտացուցակը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-յան էջից։
Հայտացուցակում բացակայում է Մադրիդի «Ռեալի» ավագ և պաշտպան Սերխիո Ռամոսը։
Իսպանիայի առաջնությունում Ռամոսը 27-րդ տուրում իր վերջին ելույթն ունեցավ «Էլչեի» դեմ խաղում: Վերջին 38-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում, մադրիդյան ակումբի ավագը պահեստայինների կազմում էր։
Ընդգծենք, որ Ռամոսի և մադրիդյան թիմի միջև դեռևս հստակություն չկա պայմանագրի երկարաձգման շուրջ։