Լուիս Սուարեսը հայտնել է, թե որտեղ է շարունակելու կարիերան
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, թե որտեղ է շարունակելու իր մրցելույթները հաջորդ մրցաշրջանում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Սուարեսը նշել, որ վստահաբար իր կարիերան կշարունակի մադրիդյան ակումբում։ Ընդգծենք, որ ուրուգվայցին օրեր առաջ մադրիդյան թիմի հետ նվաճեց Իսպանիայի չեմպիոն տիտղոսը։
Հավելենք, որ ավելի վաղ իսպանական ակումբը Լուիս Սուարեսին կապում էր MLS-ը ներկայացնող ակումբների հետ։