Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

«Տարածքները տանք ու խաղաղ ապրենք…»․ սա կնքահոր ու նրա հոգեզավակի վաղեմի ծրագիրն էր

ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտավորապես կրկնել է այն, ինչ ասել էր Նիկոլ Փաշինյանը, երբ նրան հարց ուղղվեց, թե ով է տեղի ունեցածի մեղավորը։

Փաշինյանն ասաց, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է պատերազմը տանուլ տալու համար, բայց թիվ մեկ մեղավորը չէ․․․

Այսօր իր հայտարարությամբ նույնն ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա իր հայատարարության մեջ նաև նշել է, որ նախկին իշխանությունները (իհարկե նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին) «․․․որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծ․․․»․․․ 

Մի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես Նիկոլի քաղաքական կնքահայր, գոհ է իր սանիկի գործից։ Ոչինչ, որ նրանք ժամանակ առ ժամանակ հերյուրանքներ ու վիրավորական խոսքեր էին շպրտում իրար՝ իբր տեսեք, իրար հետ կապ չունենք․․․

Իրականում Նիկոլն արեց այն, ինչը չհասցրեց անել Տեր-Պետրոսյանը։ Նիկոլը, որպես հավատարիմ հոգեզավակ, շարունակեց Լևոնի կիսատ թողած գործը․․․

Բոլորին է հայտնի, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը եղել և մնում է Տեր-Պետրոսյանի բարձրախոսը: Նրանց գործընկերային հարաբերությունները թեև այսօր ֆորմալ բնույթ չեն կրում, սակայն նրանք գաղափարակիցներ են և գտնվում են նույն տիրույթում:

Նրանք կրկնում են մեկը մյուսին՝ մի տարբերությամբ՝ Նիկոլը կատարելագործված խաբեբա է ու մանիպուլյատոր․․․

Նախ Նիկոլը հայտարարեց, որ ոչ մի փոխզիջում չի լինելու, Արցախը Հայաստան է և վերջ, ապա Արցախը տվեց թուրքին ու պատրաստվում է նոր փոխզիջումների․․․․

Այլ կերպ ասած՝ նա կործանված ստախոս է և մանիպուլյատոր:

Գուցե Նիկոլի այս որակական հատկանիշներն են նաև ինչ-որ տեղ նախանձ առաջացրել Տեր-Պետրոսյանի մոտ, որ նա զգացել է Նիկոլի գերազանցությունն իր նկատմամբ ու ժամանակ առ ժամանակ հայրական ապտակներ է տալիս, թե շատ վերև մի թռիրես կամ․․․

Ինչևէ․․․ այս երկուսը, ինչպես ասում են, իրար բերան թքած ու իրար շարունակելով, գնացին դավաճանության․․․

Նրանք առաջ տարան այն թեզը, թե «Արցախը տանք ու խաղաղ ապրենք…»․․․ Արցախի գրեթե բան չմնաց, բայց դեռ խաղաղ չենք․․․

Հետո հավատացրին ժողովրդին, թե Սյունիքի մի քանի «ամայի տարածք էլ տանք ու վերջ, արդեն ամեն ինչ լավ է լինելու»․․․ այդ ամայի տարածքներն արժեցան Որոտանը, Շուռնուխի մի մասը, Կապան-Գորիս ճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածը,  Սև լիճը, Իշխանասարի բարձունքը, որտեղից նշանակակետի տակ են ընկնում կոմունիկացիաները, ճանապարհն ու բնակավայրեր․․․

Բայց միայն այսքանը չէ․․․ Գեղարքունիքի սարերն ու բարձունքները, հետո… հետո Տիգրանաշենի հարց է դնելու․․․ Տավուշի մարզից գյուղերի մասին են խոսում․․․․․

Ու թեև Լևոնն ու իր սանը հորջորջում են, թե նախկինները չեն գնացել փոխզիջումների, չեն ցանկացել, որ թուրքերի հետ խաղաղ ապրենք, մենք տեսանք, թե իրականում ուր է տանում լևոննիկոլական «խաղաղասիրությունը»․․․․ այն բերեց պատերազմ, զոհեր, ավերածություններ, կապիտուլիացիա, խայտառակ զիջումներ, Արցախի կորուստ, Հայաստանի տարածքների հանձնումներ, որոնք դեռ չեն ավարտվել, բազում գերիներ․․․

Այս ամենը սակայն վերջը չէ․․․

Ոչ ոք թող միամիտ չլինի ու չմտածի, թե թուրքի հետ կարող ենք խաղաղ ապրել, թե թուրքն, ասենք, Սյունիքի, կամ Տավուշի, կամ Արարատի, կամ Վայոց ձորի, կամ Գեղարքունիքի մարզերի իրենց հանձնված տարածքների սահմաններից այս կողմ չի գալու․․․

Սրանց նպատակն այն է, որ երկիրը հայաթափվի ու հայ տեսակը վերանա։ Փաստն այն է, որ Լևոնն ուրախալի է համարում,  որ «եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը»․․․

Այսինքն՝ Լևոնի ու նրա ձագի մեջ հույս է առաջացնում այն, որ շուտով հայերն այլևս պահանջատեր չեն լինի․․․ այսինքն այն, որ հայի մեջ կմեռնի հայ տեսակը՝ դա հույս է տալիս հայադավին․․․ նա իր հոգեզավակի հետ իրականացնում է թուրքի դարավոր փափագը՝ մեկ հայ, և այն էլ թանգարանում․․․

NEWSPRESS.am