Կիլիանը կմնա «ՊՍԺ»-ում․ «ՊՍԺ»-ի նախագահը վստահեցրել է, որ ֆրանսիացին կմնա թիմում
«ՊՍԺ»-ի նախագահ Նասսեր Ալ-Հելլաֆին նշել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն չի լքի ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Կիլիանը «ՊՍԺ»-ի ֆուտբոլիս է, և կմնա «ՊՍԺ»-ում։ Ես դրանում չեմ անհանգստանում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նա ցանկանում է մնալ ակումբում և նա կմնա։ Չկան խոսակցությունների պայմանագրի երկարաձգման փակուղում հայտնվելու շուրջ։ Այս հարցում մենք միանշանակ հանգիստ ենք»։
Ընդգծենք, որ եվրոպական սպորտային մամուլը Մբապպեին ակտիվորեն ուղարկում է Մադրիդ։