Կիպրոսում բրիտանուհի է մահացել թրոմբոզից՝ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո
«AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվածների շրջանում թրոմբոզից առաջին մահը գրանցվել է Կիպրոսում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Եվրոպական դեղերի գործակալությունը պետք է պարզի մահվան կապը պատվաստանյութի հետ՝ հաղորդում է Filelefteros-ը։
39-ամյա բրիտանուհին մահացել է թրոմբոզից։ Նախքան մահը նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Նիկոսիայում։ Ընդգծենք, որ «AstraZeneca»-ից եվրոպայում գրանցվել են բազմաթիվ դեպքեր։