Անորոշ վիճակ է․ մինչև ներկա կառավարությունը չփոխվի՝ դժվար մեր սահմաններում խաղաղություն լինի․ սյունեցիներ (տեսանյութ)
«Մինչև ներկա կառավարությունը չփոխվի, դժվար մեր սահմաններում խաղաղություն լինի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են սյունեցիները։
«Եթե վարչապետն այդքան հողերը հանձնում է և իր խղճի առաջ պատասխանատվություն չի զգում, ես վստահ եմ, որ նա պետք է փոխվի, որպեսզի մենք խաղաղ պայմաններում ապրեք»,-ասում է թշնամու նշանառության տակ հայտնված կինը:
Ադրբեջանական զորքը շարունակում է օկուպացված պահել մարզի բարձունքները: Սյունեցիները թեև վախենում են, բայց չեն պատրաստվում լքել իրենց տները:
«Կմեռնենք, բայց չենք գնա»,-ասում են նրանք: