ԱՄՆ-ում «TikTok»-ին նվիրված միջոցառման մասնակիցներից 150-ը ձերբակալվել են
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում «TikTok»-ին նվիրված երեկույթին եկել էր մոտ 2,5 հազար մարդ, իսկ երեկույթը անկարգությունների վերածվելուց հետո ձերբակալվել էր գրեթե 150 մարդ: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Նրա խոսքով՝ մարդիկ երեկոյան երեկույթի էին հավաքվել, բայց ոստիկանությունը այդ հավաքը անօրինական է համարել: Հատկանշական է, որ միջոցառմանը գալու մտադրությունը հայտնել են ԱՄՆ-ի մի շարք նահանգներից:
Ոստիկանության կողմից ամբոխը ցրելու փորձերը հանգեցրել են անկարգությունների: Արդյունքում ձերբակալվել է մոտ 150 մարդ: