Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի»․ AS
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանկունիացիները կապ են հաստատել պորտուգալացու հետ։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը անձամբ է խոսել 36-ամյա խաղացողի հետ, ով Ռոնալդուին պատմել է թիմի հետ աշխատելու իր ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է As- ը:
Հարձակվողն ինքը պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Նշվում է, որ նա երբեք չի դիտարկել վերադառնալու տարբերակը նույնքան լուրջ, որքան հիմա: Ռոնալդուն որոշում կկայացնի Իտալիայի առաջնության ավարտից հետո: Եթե «Յուվենտուսը» դուրս գա Չեմպիոնների լիգա, նա կարող են մնալ, եթե ոչ ՝ ապա կհեռանա։