Դոննարումայի պայմանագրի երկարաձգման դեպքում Մինո Ռայոլն ցանկանում է «Միլանից» ստանալ 20 միլիոն եվրո միջնորդավճար
«Միլանը» և դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման դեռ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների շուրջ: Կողմերը համաձայն չեն աշխատավարձերի հարցում։
«Ռոսոներիները» 22-ամյա խաղացողին տարեկան 8 միլիոն եվրո են առաջարկում, իսկ ֆուտբոլիստը ցանկանում է 10 միլիոն: «Միլանը» ցանկանում է 5 տարվա պայմանագիր կնքել, իսկ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որ պետք է կնքվի երկու տարվա պայմանագիր։
Բանակցությունների մեկ այլ խոչընդոտ Ռայոլայի խնդրանքներն են։ Ռայոլան ցանկանում է միջնորդավճար ստանալ մինչև 20 միլիոն եվրո։ Գումարը կախված կլինի ֆուտբոլիստի պայմանագրի պայմաններից: Այս մրցաշրջանում Դոննարուման 36 խաղ է անցկացրել A Սերիայում, որոնցից 12-ում իր դարպասը պահել է անառիկ։